Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2009

Ամուսնական առաջին գիշերը

Ամուսնական առաջին գիշերը

Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում։


Սեռական կյանքում նույնիսկ անփորձ նորապսակներն են ի վիճակի սեռական մերձեցման, սակայն ամուսնական առաջին գիշերը խիստ կարևոր իրադարձություն է նրանց կյանքում։ Այն պայմանները, որոնք ցանկալի է ապահովել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, անառարկելի, բայց դրանց մասին պետք է նախապես մտածել։ Մահճակալը չպետք է ճռճռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի։ Ամուսինները պետք է հիշեն հիգիենայի մասին։ Հարկ է նշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղաների վերաբերմունքից։ Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ։ Նրանց դուր են գալիս գրկախառնությունը, համբույրները, գուրգուրանքն ու քնքուշ խոսքերը, բայց սպասվող սեռական հարաբերությունը ընկալվում է վախով։ Երիտասարդների կողմից աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, երբեմն էլ` համառությունն ու բռնությունը կարող են հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով նորաստեղծ ընտանիքի կայացումն ու կայունությունը։ Ուստի պետք է լինել համբերատար, նրբանկատ և ինքնավստահ։


Ցանկալի է, որ առաջին սեռական հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը տեղի ունենա առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն։


Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկման դեպքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ։


Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը ուժգին և կրքոտ գուրգուրանքներից կամ առաջին սեռաշարժումներից տղամարդն արագ լիցքաթափվում է։ Մտահոգվելու կարիք չկա, քանի որ որոշ ժամանակ անց առնանդամը կարող է նորից լարվել, իսկ գրգռման շեմը` ուշանալ, ինչը կերկարացնի հարաբերության տևողությունը։ Երկչոտ, կասկածամիտ և անվստահ տղամարդու առնանդամը կարող է լարվել կամ հեշտոց մտնելու պահին թուլանալ, ինչի հետևանքով հնարավոր է, որ սեռական հարաբերությունը անհաջող ավարտ ունենա։ Այս պարագայում շատ կարևոր է երիտասարդ կնոջ վերաբերմունքը, վարքը։ Հայտնի է, որ երբ զուգընկերուհին հանդիմանում է, ապա մեծանում են տղամարդու անվստահությունը և սեռական մերձեցման հանդեպ վախը։


Թեպետ առաջին կենակցման ժամանակ կուսաթաղանթի պատռվելը ներկայացվում է որպես դրամատիկ, ցավագին և առատ արյունահոսությամբ ուղեկցվող իրադարձություն, իրականում այդ թաղանթը բավական առաձգական է, և երբեմն ամեն ինչ ավարտվում է առանց պատռվածքների։ Եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում, ապա ուղեկցվում են ոչ ուժեղ ցավով կամ լինում են առանց ցավի։ Քանի որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, ուստի առատ արյունահոսության դեպքեր հազվադեպ են լինում։ Հետևաբար, ամենևին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու «խրտնած» վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել։


Բացառիկ դեպքերում ամուր, զանգվածեղ կուսաթաղանթը կարող է խանգարել առնանդամի ներթափանցմանը։ Սա հաճախ խնդիր է դառնում այն կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքով ապրել. տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի։


Առաջին գիշերը ամուսնական զույգի համար երբեմն ճակատագրական և բախտորոշիչ է լինում։ Դժբախտաբար մինչև այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մարդիկ, ովքեր խիստ հետևում են այս սովորույթին`առաջին գիշերվա «արդյունքին»։ Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի են մտահոգված և հետաքրքրված հարսնացուի` կույս լինելու հանգամանքով, քան ամուսնական զույգը։ Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում։ Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ տեղեկատվության և սեռական դաստիարակության բացակայության դեպքում կրկնապատկվում է։ Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով։ Գոյություն ունեն կուսաթաղանթի 20-ից ավելի տեսակներ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ։ Դա է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության և ցավերի։ Սովորաբար լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումը ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով և արյունահոսությամբ։ Դա պայմանավորված է ինչպես կուսաթաղանթի տեսակով, այնպես էլ առնանդամի ձգվածության աստիճանով։ Ինչպես արդեն նշվեց, գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև հայելիների միջոցով գինեկոլոգիական հետազոտության ժամանակ դրա ամբողջականությունը չի խախտվում։ Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ։ Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր։ Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում` նաև սեռական խանգարումներ։ Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ։ Բացի այդ, թե կնոջ, թե տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի։ Պատճառը պարզ է. սեռական առաջին կենակցման ժամանակ ամուսինները չափազանց զգայուն են լինում ցանկացած կոպիտ գործողության կամ նույնիսկ անզգույշ ակնարկի հանդեպ։ Իսկ առաջին անհաջող փորձը կարող է որոշ ժամանակ կանանց սեռական ցանկության նվազման, նույնիսկ բացակայության, իսկ տղամարդկանց` սեռական թուլության պատճառ դառնալ։


Օգտակար խորհուրդներ ամուսնական առաջին գիշերվա «հերոսների» համար։


Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլ օգտագործելուց, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա։ Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում։


Կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո։ Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «նարկոզ» են, և որքան արդյունավետ լինեն դրանք, այնքան «վիրահատությունը» անցավ կանցնի։ Իսկ լավագույն նարկոզը, իհարկե, կլինի օրգազմը։ Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը ծլիկային օրգազմը զուգընկերուհու մեջ առաջին սեքսուալ փորձից հաճելի տպավորություն կթողնի։ Մի խոսքով` խրախուսելի է, երբ նրան հնարավոր ցավերից շեղելու նպատակով ավելի երկար ժամանակ է տրամադրվում սիրախաղին` ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները։
Հեշտոցի խոնավացման համար անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար կամ ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ։ Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի՝ հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար։


Կուսազրկմանը ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա։ Ներհրեք առնանդամը արագ, վստահ շարժումով, սակայն ոչ կտրուկ։


Կինը կարող է համոզված լինել, որ առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը` լայնորեն կողմ տարված։ Եթե ոտքերը պարզած պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտ։


Ցանկալի է առնանդամը ներդնելու պահին մի թեթև լարել որովայնի մկաններն այնպես, կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ բան դուրս մղել։ Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա կծկումը և կթեթևացնի զուգընկերոջ վիճակը։ Եթե զուգընկերը սեքսուալ փորձ չունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքով ուղղի առնանդամը, իսկ մյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը։


Զուգընկերուհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, գուրգուրել, հաճելի խոսքեր ասել։ Ցանկալի է լսել թեթև, մեղեդային երաժշտություն։ Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ` մոռանալով վախի մասին։ Պետք է գործել շատ վստահ և վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու առաջին գիշերը կվերածեն իսկական փորձության։ Իսկ դա սպառնում է նրան սեքսուալ նևրոզով։


Հետևաբար, ցանկալի է, որ ամուսինը (զուգընկերը) նախապես տեղեկացված ու, գլխավորը` ինքնավստահ լինի։


Այս բարդ թվացող, բայց խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է գուրգուրել, համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան քնքուշ խոսքեր ասել։ Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու հոգատարությունը։ Իմաստուն քայլ է նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպելը։
Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ամուսինների ներդաշնակ սեռական կյանքի գրավականն է։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ, բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

05.08.2014

Հարգելի Nina, դաշտանային ցիկլի երրորդ արյունային փուլում կարող են մակարդուկային արյան մնացրդներ երևալ, դա այդպես է քանի որ այն պարունակում է արգանդի հեռացված լորձաթաղանթի մասեր: Մի անհանգստացե'ք, ամեն ինչ նորմալ է:

vika

05.08.2014

11 kam 12 tarekanum ynkel em voroshaki barcrutyunic u tesel aryun hnaravor e korcrac linem kusataxants

SILVI

05.08.2014

Es unecel em haraberutyun ynkerojs het sakayn nra arnandamy chi ancel heshtoc ayl maty hnaravor e vor es korcrac linen kusataxants bayc chem zgacel voch cav voch el aryun em tesel

Lilit

05.08.2014

Barev Dzes. Xndrum em ogneq masnagitoren. amusnacac em bayc michev hima normal haraberutyun chunem amusnus het im vaxi u amusnus arnandami mecutyan patcharov. inch anem?...

Մեդ-Պրակտիկ

05.08.2014

Հարգելի AnnA, եթե Ձեզ մոտ դաշտանային ցիկլը 28 օրյա տևողությամբ է,  ապա ձվազատում տեղի է ունենում մոտավորապես ցիկլի կեսին՝ 12-14-րդ օրը և հղիանալ հնարավոր է այդ օրերին: Նման հաշվարկ կարող եք կատարել Ձեր ցիկլին համապասախան: Այս տրամաանությամբ 23-25-րդ օրը հղիանալն անհավանական է, եթե չկան արտահայտված ցիկլի խանգարումներ: Իսկ ինչ վերաբերում է կուսությանը. այո,  հնարավոր է կուսության պահպանման պայմաններում հղիանալ: նշենք նաև, որ դաշտանային ցիկլը հիվանդություն չէ:

Մեդ-Պրակտիկ

04.08.2014

Հարգելի Sona, Ձեր նկարագրածն առանձնապես լուրջ խնդիր չի: Սերմնաժայթքումից հետո Ձեր ամուսնու ամորձիները չեն կորչում, այլ ուղղակի մկանային կծկման հաշվին ներքաշվում են: Երեխա ունենալու հետ կապված սա չի կարող խնդիր լինել: Եթե Ձեր ամուսնու մոտ սերմի որակի փոփոխություններ չկան, ապա կարող եք հանգիստ լինել: Իսկ եթե շատ եք մտահոգված, ապա կարող եք դիմել ուրոլոգի, լաբորատոր փորձաքննության ենթարկել սերմնահեղուկի կենսունակությունը: 

ANNA

04.08.2014

xndrum em patasxaneq bjishk

Arevik

04.08.2014

Knereq mi harc tam ka aynpisi dexamijoc vor txamardy xmi ev ir arnandamy mecana?

Մեդ-Պրակտիկ

03.08.2014

Հարգելի Աննա, առանց կուսազրկման հղիություն հնարավոր է, կարևոր է սերմնահեղուկի մուտքը հեշտոց և այնտեղից մինչր ձվաբջիջ, որի համար պարտադիր չէ կուսազրկումը:

Մեդ-Պրակտիկ

03.08.2014

Հարգելի Alvina, կուսաթաղանթի վերականգնման խնդիրը բարոյահոգեանական տեսակետից խիստ անձնական է և հասարակության լայն շրջանների կողմից անընդունելի, ուստի նման տեղեկատվություն մեր կողմից չի տրամադրվում:

Մեդ-Պրակտիկ

03.08.2014

Հարգելի Nare, դիմեք ծննդատներ,  կամ գինեկոլոգիական կաբինետներ այնտեղ Ձեզ կտեղեկացնեն:

Nina

03.08.2014

Barev zdez hargeli bjishk,xndrum em patasxaneq dashtanayin cikli jamanak aryun@ lyardacast e,da inchi het karox paymnavorvast linel,amusnacast chem 25 tarekan em,naxapes shnorhakalutyun

AnnA

02.08.2014

Barev dzez.hargeli bjishk xndrumem patasxaneq im hetevyal harcin.. Hnaravor e hxianal arajin serakan haraberutyunic heto, ete zug@nkeruhin kuyse ev haraberutyun@ texi e unecel dashtanayin cikli 23 rd or@?aysinqn hivandacelem hunisi 30in haraberutyun@ exele hulisi 25in.. naxapes shnorhakalutyun..shatem xndrum patasxaneq..

Sona

01.08.2014

barev dzez ,bjishk jan xntrum em patasxanqq ,amusnus het haraberutyuner unenaluc heto vor piti sermnajaytkum unenna srmajaytumic heto et jamanak nra amordziern erkusnel qashvum en ev heten gnum korum en amordzinern xndrum em patasxanq lurj bana et erexael chunenq hnaravora xndirner linen naxapes snorhakalutyun

ANNA

29.07.2014

barev dzez hargeli bjishk,,,,xndrum em aseq hnaravor e hxiutyun aranc kusazrkman ev makeresoren haraberutyun unenalu depqum

Alvina

29.07.2014

Barev dzez ,,es uzum em verakangnem kusataxans ev indz anhrajesht e dzer xorhurd@ ,,,ev vor bjishki mot duq xorhurd ktaq vor gnam, ev motavorapes inch gnayin sahmannerum e da irakanacvum ,,ev ardyoq hetagayum xndirner chen arajana erexa unenalu het kapvac ?naxapes shnorhakalutyun .

Մեդ-Պրակտիկ

28.07.2014

Հարգելի Nina, Ձեր հարցին ավելի ուշ կպատասխանի սեքսոպաթոլոգը:

Nare

28.07.2014

Knereq mi harc tam inch arje mi stugumy kusataxanti chpaytelu patchar imanalu hamar?

MANE

26.07.2014

ANCHAP SHNORHAKALEM

Մեդ-Պրակտիկ

26.07.2014

Հարգելի MANE,  կուսազրկման ժամանակ առաջանում է հյուսվածքների վնասում, ինչպես կարող են վնասվել մարմնի ցանկացած տեղում, և մարմնի բոլոր մասերում նույն արյունն է հոսում: Այլ բան է, որ վնասված հատվածի մազանոթների խտությունից ելնելով՝ որքանով է պատռվածքից առաջացած արյունահոսությունը ավելի շճային պարունակության:

Մեդ-Պրակտիկ

26.07.2014

Հարգելի Anahit, որպես կանոն դեֆլորացիան` կուսաթաղանթի վնասումը տեղի է ունենում առաջին սեռական հարաբերության ժամանակ: Սակայն որոշ դեպքերում հնարավոր է մնա անվնաս անգամ մեկից ավելի սեռական հարաբերությունների ժամանակ: Պատճառ կարող են լինել զուգընկերոջ գերզգուշավորությունը, կուսաթաղանթի առանձնահատկությունը և այլն:  Այնպես, որ սարսափելի ոչինչ չկա: 

Մեդ-Պրակտիկ

25.07.2014

Հարգելի AN,անկախ տեղից և հանգամանքներից, կուսազրկմանը և դրան հաջորդող մի քանի օրերին լավ կլինի պահպանեք զգուշավորություն և խուսափեք բորբոքային հիվանդություններից ու ինֆեկցիաներից: 

Մեդ-Պրակտիկ

25.07.2014

Հարգելի ANI, կուսաթաղանթը նորմայում ունի անցք, որի միջոցով ապահովվում է դաշտանի արյունային փուլում արգանդի հին` պոկված լորձաթաղանթի կտորների և  արյան զանգվածի համատեղ հեռացումը: Եթե կուսաթաղանթն ունի անատոմիական շեղված տեղադրություն, կամ առաջին սեռական հարաբերության ժամանակ առնանդամի փոքր չափսերի պատճառով կուսազրկում տեղի չի ունեցել, ապա տղամարդու սերմնահեղուկում պարունակվող սպերմատոզոիդները իրենց շարժունակության հաշվին կարող են այդ անցքով թափանցել դեպի ներս`  հասնելով արգանդափողեր և բեղմնավորել ձվաբջիջը: Իսկ կուսազրկում տեղի կունենա ծննդաբերության ժամանակ` վիրաբուժական եղանակով:

Մեդ-Պրակտիկ

25.07.2014

Հարգելի Ani, ամուսնական առաջին գիշերը, որի ժամանակ տեղի է ունենում դեֆլորացիա` կուսազրկում, բնականաբար, աչքի է ընկնում տհաճ ու ցավոտ սեռական հարաբերությամբ: Առաջին գիշերվա ցավային համախտանիշով ուղեկցվող սեռական հարաբերությունը, գրեթե դեպքերի գերակշռող մասի մոտ նկատվում է, և դուք, բնականաբար, միակը չեք: Դրա պատճառները զուտ ժամանակավոր անատոմիական է: 

MANE

25.07.2014

BJISHK XNDRUM EM PATASXANEQ

Nina

25.07.2014

Bjishk jan xndrum em patasxaneq

MANE

24.07.2014

BJISH SHATERIC LSELEM VOR CHI TARBERVUM>JISSHTE ARDYOQ?

MANE

24.07.2014

BAREV DZEZ<BJISHK INDZ MEK HARCE HETAQRQRUM KUSATAXANTI ARYUN@ TARBERVUME SOVORAKANIC?

Anahit

24.07.2014

Barev dzez bjish xndrum em kpatasxanek harcis es amusnacel em araji gisher kusataxant chi paytel kusataxant paytela hingerord or da inchic e?naxapes shnorhakalutyun

AN

23.07.2014

u mi harcel inch chi kareli anel ayd jamanakahatvacum yrb kusataxant@ arden paytele

Կարդացեք նաև

Դեմենցիան առօրեական խնդիր է
Դեմենցիան առօրեական խնդիր է

Դեմենցիան հիշողությունն ու վարքը խաթարող 100-ից ավելի ուղեղային հիվանդություններ, խանգարումներ ու վիճակներ պատկերող հավաքական տերմին է։ Այս համախտանիշը կրող դեպքերի 50-60%-ը բաժին է ընկնում...

Նյարդաբանություն
Ընդհանուր սոմատիկ հիվանդությունների թվում արձանագրվող աֆեկտիվ խանգարումներն առաջնային օղակում

Ժամանակակից դարաշրջանը W. H. Auden-ը անվանել է «տագնապի դար»։ Հասարակության զարգացման ներկա փուլում ընդհանուր բժշկական խնդիրների շարքում հատուկ նշանակություն է ստանում աֆեկտիվ ոլորտի` հատկապես դեպրեսիվ բնույթի և տագնապային...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Օստեոպորոզ. Ախտորոշումը և բուժումը
Օստեոպորոզ. Ախտորոշումը և բուժումը

Օստեոպորոզը մարդու կմախքի ամենատարածված մետաբոլիկ հիվանդություններից մեկն է, որի հաճախականությունն աճում է տարիքին զուգընթաց։ Մարդու կյանքի տևողության երկարացումը, հատկապես զարգացած երկրներում և հատկապես կանանց շրջանում, դրա հետ կապված...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ռեգեներացիայի բժշկակենսաբանական որոշ հարցերի մասին

Բնության մեջ յուրաքանչյուր օրգանիզմ այս կամ այն չափով օժտված է մահացած կամ վնասված մասերը վերականգնելու (ռեգեներացիա) ունակությամբ։ Դա օրգանիզմի պաշտպանական-հարմարվողական հատկություններից մեկն է, որի միջոցով պահպանվում է նրա...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ժողովրդական բժշկություն` անցյալն ապագայում
Ժողովրդական բժշկություն` անցյալն ապագայում

Դարեր շարունակ ժողովրդական բժշկությունն իր արդյունավետությունն ապացուցել է վարակական և ոչ վարակական հիվանդությունների կանխարգելման, խրոնիկական և գաղտնի ընթացող, ինչպես նաև հոգեկան հիվանդությունների դեմ պայքարում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Պատմության էջերից
Ստենոկարդիա
Ստենոկարդիա

Ստենոկարդիան (կրծքային հեղձուկ) սիրտը սնող անոթների նեղանալու պատճառով առաջացող ցավային նոպաների համախտանիշ է։ Ցավերն առավել բնորոշ են կրծքավանդակի հետին` վերին կամ միջին հատվածում կամ...

Սրտանոթաբանություն
Օնիխոմիկոզներ
Օնիխոմիկոզներ

Օնիխոմիկոզները եղունգների սնկային հիվանդություններ են, որոնք քաղաքակրթության հետևանքներից են. այսօր շատ-շատերի կյանքի անբաժանելի մասն են դարձել ջրավազանները, սպորտդահլիճները, սաունաները, հյուրանոցների լոգարաններն ու հասարակական...

Մաշկաբանություն
Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները. սեռական թուլություն
Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները. սեռական թուլություն

Սեռական թուլությունը, սեռական անկարողությունը կամ իմպոտենցիան սեռական հարաբերություն ունենալու լրիվ կամ մասնակի անկարողությունն է։ Դիաբետով հիվանդ տղամարդկանց շրջանում սեռական թուլությունը հանդիպում է ավելի հաճախ, քան` դիաբետ...

Ներզատաբանություն
Հիգիենի՞կ են, արդյոք, կոշիկները
Հիգիենի՞կ են, արդյոք, կոշիկները

Կոշկեղենի ժամանակակից արտադրության մեջ օգտագործվող նյութերի 70%-ը պոլիմերային նյութեր՝ կաուչուկներ, լատեքսներ, պլաստմասսաներ, ինչպես նաև սինթետիկ խեժեր ու մանրաթելեր, կապակցող նյութեր, լուծիչներ, ներկանյութեր, զանազան...

Առողջ ապրելակերպի հիմունքները Օգտակար խորհուրդներ Առողջ և գեղեցիկ Ես Անձնական խնամք
Անգինա
Անգինա

Ըմպանի ավշային օղակի բորբոքային հիվանդություններն առաջատար տեղ են գրավում քիթ-կոկորդ-ականջի բոլոր հիվանդությունների մեջ և մինչև այսօր արդիական խնդիր են բժիշկների ու գիտնականների համար։ Դա պայմանավորված է տվյալ ախտահարման...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ինչ է աուտիզմը
Ինչ է աուտիզմը

Աուտիզմը հաղորդակցման, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև 3 տարեկան հասակը...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
Հղիությունը և նախապատրաստվելը դրան

Մինչև բեղմնավորումը
Եթե ձեր ամուսինը և դուք որոշել եք երեխա ունենալ‚ ապա պետք է քննադատաբար և գիտակցաբար գնահատեք ձեր ապրելակերպը‚ ինչպես նաև ընդհանուր առողջական վիճակը...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. Էդիպյան շրջան (3-6 տարեկան)
Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. Էդիպյան շրջան (3-6 տարեկան)

Հոգեբանության բոլոր ուղղություններն էլ կարևորում են մարդու կյանքի 3-6 տարեկանի շրջանը։ Սակայն այն առանձնապես մեծ ուշադրության է արժանացել հոգեվերլուծության ներկայացուցիչների կողմից...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Սեղանի թենիսի գնդակը փրկել է երկու տարեկան աղջնակի կյանքը
Սեղանի թենիսի գնդակը փրկել է երկու տարեկան աղջնակի կյանքը

Ավստրալացի վիրաբույժը 2 տարեկան աղջնակի լյարդի փոխպատվաստման բարդ վիրահատություն կատարելիս օգտագործել է սեղանի թենիսի գնդակ։ Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել և փրկվել է երեխայի կյանքը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ